Շուտով կվերաբացվի Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզը․ մեկնարկում է ընդունելությունը. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալինի համայնքապետարանը տեղեկացնում է.
Շուտով վերաբացվելու է Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզը։
Այդ կապակցությամբ հայտարարվում է 2022, 2023 և 2024 թվականներին ծնված երեխաների ընդունելություն։
Մանկապարտեզում կգործեն 2 մսուրային, 1 կրտսեր և 1 միջին խմբեր։
Գրանցումը կատարվում է առցանց՝ Talin.am պաշտոնական կայքի միջոցով։
Հերթագրվել կարող են 2024 թվականին ծնված այն երեխաները, որոնց 2 տարին լրացած է գրանցման պահին կամ կլրանա մինչև հուլիսի 1-ը։
Մանկապարտեզի գործունեության մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի մայիս ամսին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժին կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով։
Հասցե՝ ք. Թալին Գայի 1
Հեռ.՝ 060 88-80-08
Թալինի համայնքապետարան