Թլիկը կունենա անխափան խմելու ջուր․ կառուցվում է 8,6 կմ ջրագիծ. Արևուտի համայնքապետարան
· Արևուտ

Տասնամյակների խնդրի լուծում․ խմելու ջուր՝ Արևուտ համայնքի բնակավայրերին։
24.09.2026թ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը,
Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանի հետ դիտարկվել է Թլիկ բնակավայրը սնուցող ջրագծի կառուցման շինարարական աշխատանքները և այցելել Թլիկի միջնակարգ դպրոց։
Խմելու ջրամատակարարման որակի բարելավումն ու ենթակառուցվածքների զարգացումը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում։
2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են Արևուտ համայնքի Կանչ, Հակո ,Թլիկ բնակավայրերի ՕԿՋ-ների (օրվա կարգավորիչ ջրամբար) ու սնող ջրատարի կառուցման, ինչպես նաև Սորիկ բնակավայրում ՕԿՋ-ի կառուցման և սնող ջրատարի վերականգնման աշխատանքները։
Արդյունքում՝ Սորիկ, Հակո և Կանչ բնակավայրերում լուծվել է տասնամյակներ ի վեր ծառացած խմելու ջրի խնդիրը․ բնակիչներն այժմ օգտվում են անխափան ջրամատակարարումից։
2026 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի ջրատարի կառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 55 791 000 դրամ
Նախատեսվում է կառուցել՝ 8,6 կմ երկարությամբ խմելու ջրագիծ
Թլիկ բնակավայրի բնակիչները շուրջ 30 տարի ստիպված են եղել գնել խմելու ջուրը՝ օրական ծախսելով միջինը 500 դրամ։ Մարզկենտրոնից 72 կմ հեռավորության վրա գտնվող այս բնակավայրում 8,6 կմ երկարությամբ սնուցող գծի կառուցումը վերջնականապես կլուծի ջրամատակարարման հարցը՝ բնակիչներին ապահովելով որակյալ և հասանելի խմելու ջրով ։