Թալինում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին.Թալինի համայնքապետարան
· Թալին

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, համայնքապետարանի աշխատակիցներն ու բնակիչները այցելեցին Թալինի պանթեոն, Արագածավանի հուշակոթող և Դաշտադեմի գերեզմանատուն: Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին․ խնկարկվեցին նրանց շիրիմները, ծաղիկներ խոնարհվեցին և վառ պահվեց նրանց անմար հիշատակը։
Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսների վառ հիշատակին։