Հակո բնակավայրում նշվել է Շըմս Սրբի տոնը. Արևուտի համայնքապետարան
· Արևուտ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Արևուտ խոշորացված համայնքի Հակո բնակավայրում առանձնահատուկ ջերմությամբ և հոգևոր ոգով նշվեց Շըմս Սրբի տոնը։
Շըմս Սուրբը Հակո բնակավայրում կառուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 27-ին և արդեն երկրորդ տարին է, ինչ այս սրբավայրի շուրջ համախմբվում են եզդիական համայնքի ներկայացուցիչները՝ պահպանելու և սերունդներին փոխանցելու մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքները։
Այս գեղեցիկ օրվա առիթով Հակո էին ժամանել բազմաթիվ հյուրեր՝ Իրաքից, ինչպես նաև Հայաստանի տարբեր քաղաքներից, ովքեր իրենց ներկայությամբ առավել հանդիսավոր ու խորհրդանշական դարձրեցին տոնական օրը։
Օրը լի էր ջերմ հանդիպումներով, աղոթքով, ազգային ավանդույթներով և միմյանց հանդեպ հարգանքով ու բարեկամությամբ։ Նմանօրինակ միջոցառումները կարևոր են ոչ միայն մեր հոգևոր ժառանգությունը պահպանելու, այլև եզդիական համայնքի միասնությունն ու ազգային ինքնությունը ամրապնդելու համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ, մասնակցությամբ և նվիրվածությամբ նպաստեցին այս գեղեցիկ ավանդույթի շարունակականությանը։
Թող Շըմս Սրբի օրհնությունն ու խաղաղությունը ուղեկցեն բոլորիս ընտանիքներին, իսկ Հակո բնակավայրը միշտ լինի հյուրընկալության, միասնության և բարեկամության օջախ։
Արևուտ համայնքի ղեկավար' Էդիկ Օսեյան