Թալինում կկառուցվի երկհարկանի թանգարան՝ տաճարի ճարտարապետական լուծմամբ. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում կկառուցվի երկհարկանի թանգարան՝ տաճարի ճարտարապետական լուծմամբ. Թալինի համայնքապետարան

Թալինը թանգարան է ունենալու։

Թալին համայնքում կառուցվելու է նոր թանգարան, որը դառնալու է Թալինի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր մշակութային կենտրոն։

Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ՝ Թալինի համայնքապետարանի և Թալինի պատվավոր քաղաքացի, բարերար Տիգրան Սաֆարյանի համագործակցության արդյունքում։

Թալին քաղաքի հրապարակին հարակից՝ Շահումյան 2 հասցեում, կառուցվելու է երկհարկանի թանգարան՝ տաճարի ճարտարապետական լուծմամբ։

Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանն այցելեցին թանգարանի կառուցման համար նախատեսված տարածք և տեղում դիտարկեցին քանդման աշխատանքների ընթացքը։

Նախատեսվող թանգարանը նոր մշակութային կենտրոն կդառնա Թալինի համար՝ նպաստելով համայնքի պատմության, մշակույթի և ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։

Թալինի համայնքապետարան