Թալինի համայնքապետը ծանոթացել է համայնքային մարզական կենտրոնի պայմաններին. Թալինի համայնքապետարան
· Թալին

Աշխատանքային այց՝ Թալինի համայնքային մարզական կենտրոն.
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այսօր այցելեց Գարեգին Ավդալյանի անվան Թալինի համայնքային մարզական կենտրոն։
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը տեղում դիտարկեց մարզական կենտրոնի շենքային և մարզական պայմանները, ծանոթացավ ընթացող աշխատանքներին։
Քննարկվեցին մարզական կենտրոնի զարգացման և պայմանների բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը։