Բացահայտիր Արագածոտնը - Թուխ Մանուկ մատուռ (Աղձք)

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Թուխ Մանուկ սրբավայր-մատուռը հայկական տարածված ուխտատեղիներից մեկն է։
Այն գտնվում է մի տարածաշրջանում, որը հայտնի է նաև իր պատմական այլ հուշարձաններով, ինչպիսին է Արշակունիների դամբարանը: Մատուռի անվանման և ծագման հետ կապված կա ավանդություն, ըստ որի՝ Մանուկ անունով մի շատ աստվածավախ ու մաքուր կյանքով ապրող տղա է եղել, ում ջահելները նեղացրել են մեկուսանալու համար: Սևուկ մաշկ ունենալու պատճառով նրան անվանել են Թուխ Մանուկ, իսկ մահվանից հետո թաղել են առանձին մեկուսի վայրում ու վրան մատուռ կառուցել:
Մատուռում հաճախակի են կատարվում հայկական ավանդական մատաղի արարողություններ, որոնք մեծ մասամբ կազմակերպվում են երեկոյան՝ հիմնականում շաբաթ օրերին: Մատաղի համար օգտագործում են աքլոր, գառ կամ այծ, որոնք հատուկ առիթներով բաժանում են հնարավորինս շատ տներում՝ տրամադրելով ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում: Թոխ Մանուկ այցելելու օրերն են երեքշաբթին, հինգշաբթին և շաբաթը, և մարդիկ գալիս են ցանկացած ժամի՝ անկախ սեռից ու տարիքից: Այս սրբավայրի անվան հետ են կապում նաև եղանակային անոմալիաների դեմ պայքարը. հատկապես խիստ երաշտ տարիներին մարդիկ զանգվածաբար ուխտի են գնում Թուխ Մանուկ՝ զոհաբերություն կատարելու, մոմ վառելու և խնդրելու, որ սուրբն զորավիգ լինի, ինչից հետո ծայրահեղ եղանակային պայմանները երբեմն կտրուկ փոխվում են դեպի լավը: Սրբավայր ուխտի են գնում նաև սուրբ Զատկի առավոտյան՝ մեռելոցներին գերեզմաններ այցելելուց հետո, ինչպես նաև հեռավոր տեղերից նախկին բնակիչներ ու օտարներ են ժամանում։
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Աղձք գյուղ։
Կոորդինատներ՝ 40°18′57″N 44°15′20″E
Լուսանկարը `Արա Վարդանյանի