Հոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Թալինում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ

· Թալին

Հոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Թալինում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Թալինում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։