Կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

· Արագածոտն

Կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 21:00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այդ մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: