Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Տարոն Խաչատրյան

· Արագածոտն

Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Տարոն Խաչատրյան

Տարոն Խաչատրյանը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ներքին Սասնաշեն գյուղում: 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:

​1980-1989 թվականներին աշխատել է ՀՍՍՀ թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում: 1989-1994 թվականներին «Սասունցիներ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Մեղրիի (Նյուվադի), Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ), Վայքի (Բարձրունի, Խնձորուտ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Շամշադինի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Լենինավան, Մաղավուզ, Դշմբոն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

​1995 թվականից ծառայում է ՀՀ բանակում, եղել է ՊՆ ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ, Կոտայքի տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ, իսկ 2000 թվականից՝ Գլխավոր շտաբի ավագ սպա:

2004 թվականին ստացել է ՀՀ բանակի փոխգնդապետի կոչում և պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: 

Մահացել է 2014 թվականի օգոստոսի 3-ին։