Շենավանի դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Ապարանի ջրամբարի էկո-մշակութային մարտահրավերները. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

Երեկ Ապարանի համայնքապետարան էին հյուրընկալվել Արագածոտնի մարզի Շենավանի միջնակարգ դպրոցի աշակերտները։
Աշակերտներին ընդունեց Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը:
Դպրոցի աշակերտները մասնակցում են «Վիզուալ Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Աշխարհացույց» կրթական հարթակի բնապահպանական հետազոտական նախագծին՝ Հայաստանի բնական ռեսուրսների պահպանությանն ու դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված տարբեր թեմաներով։
Շենավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց հետազոտությունն իրականացնում են «Ապարանի ջրամբարի էկո-մշակութային մարտահրավերները» թեմայով։ Նախագծի շրջանակում ուսումնասիրում են Ապարանի ջրամբարի ջրի մակարդակի փոփոխությունները, էկոլոգիական վիճակը, ինչպես նաև ջրամբարի բնական , պատմամշակութային արժեքներիմաքրության պահպանությանն առնչվող հարցեր։ Պատանիները հանդես են եկել գովելի ու կարևոր բնապահպանական նախագծային առաջարկով, որն ուղղված է Ապարանի ջրամբարի և հարակից տարածքի մաքրությանը:
Ապարանի համայնքապետարանը և համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը բարձր են գնահատում մեր պատանիների ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, հոգատարությունը համայնքի նկատմամբ
Համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նախագծի իրականացմանը։ Հանդիպումների ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ հարցեր ուղղելու ոլորտի մասնագետներին, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և քննարկելու հետազոտությունների հետագա զարգացման հնարավորությունները։