Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ

· Արագածոտն

Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ

«Թարգմանչաց և Ոսկեդարի խորհրդով՝ դեպի մտքի լուսավորություն, սրտի մաքրություն և նորոգված կյանք»։

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ,

հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը։ Այս ուրախ առիթով, այդ օրը

Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ հոգևոր դասի առաջնորդությամբ, կմեկնարկի թեմատական ուխտերթ դեպի հայոց Թարգմանչաց սրբավայր.

 Ուխտերթի մեկնարկը՝ ժամը 09:00-ին,

Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ միանալու այս խորհրդանշական ուխտերթին՝ միասնական աղոթքով քայլելու դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց սրբավայր, վերանորոգելու մեր հավատքի ու հոգևոր կյանքի ճանապարհը և հայոց աշխարհի խաղաղ ու բարօր ընթացքի համար հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը։

Թող Թարգմանչաց սուրբ հայրերի հավատքն ու իմաստությունը լուսավորեն մեր միտքն ու սրտերը և առաջնորդեն մեզ դեպի հոգևոր նորոգություն։

Արագածոտնի թեմ