Ապարանում կառուցվում է նոր մարզադպրոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցված պայմաններով. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

Պետություն-համայնք ծրագրի շրջանակներում Ապարանում կառուցվում է նոր և ստանդարտներին համապատասխան մարզադպրոց:
Այս ծրագիրը համայնքի, կրթության և սպորտի զարգացմանն ուղղված գլխավոր ծրագրերից է:
Միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոցը հնարավորություն կտա նաև Հայաստանի մարզիկներին անցկացնել սպորտային հավաքներ կամ սպորտային կարևոր և նշանակալի միջոցառումներ:
Շինարարական աշխատանքների ակտիվ ընթացքը մշտապես գտնվում է համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի ուշադրության կենտրոնում:
Համայնքում սպորտը և կրթությունը առաջնային կարևորություն ունեն: