Անահիտ Հակոբյանի անհավանական, ցնցող կատարումը ոտքի է հանել «Ну-ка, все вместе!» շոուի բոլոր հարյուր փորձագետներին

· Թալին

Անահիտ Հակոբյանի անհավանական, ցնցող կատարումը ոտքի է հանել «Ну-ка, все вместе!» շոուի բոլոր հարյուր փորձագետներին

Թալինցի սիրված և տաղանդավոր երգչուհի Անահիտ Հակոբյանը փայլուն ելույթ է ունեցել «Ну-ка, все вместе!» նախագծի 8-րդ եթերաշրջանի 4-րդ թողարկման ընթացքում,անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

Անահիտի կատարումը միանգամից ոտքի է կանգնեցրել նախագծի 100 փորձագետներին՝ նրան պարգևելով առավելագույն՝ 100 միավորը։

Հեղինակավոր նախագծի բեմում մեր տաղանդավոր հայրենակիցը հերթական անգամ ապացուցեց իր վոկալային բարձր վարպետությունն ու բեմական հմայքը։

Հպարտ ենք մեր Անահիտով և մաղթում ենք նրան հաջողություն կիսաեզրափակչում, հաղթանակ և հաղթական վերադարձ հայրենիք։

Թալինի համայնքապետարան