Բացահայտիր Արագածոտնը - Կարմրաշենի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

Հայրենական մեծ պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին նվիրված հուշակոթողը տեղադրվել է 1985 թվականի մայիսի 9-ին և հանդիսանում է գյուղի պատմահուշարձաններից մեկը, որը հարգանքի տուրք է մատուցում Հայրենական պատերազմի տարիներին իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Հուշահամալիրն իրենից ներկայացնում է ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառույց, որտեղ ներառված են հերոսական մարտիկի արծաթափայլ արձանը՝ ձեռքին զենքը, զանգակատան հուշասյուները և պատերազմի զոհերի անունները հավերժացնող հուշատախտակներ ու խաչքարեր։ Այս վայրը համայնքի պատմության ու հիշողության կարևորագույն խորհրդանիշներից է, որտեղ պահպանվում է սերունդների երախտագիտությունը։
Տեղակայումը` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն
Կոորդինատներ՝ 40.4361, 43.9453