Աշտարակի երկու մանկապարտեզների վերակառուցման աշխատանքները տարեվերջին կավարտվեն. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
· Աշտարակ

✅ Տարեսկզբին շահագործման կհանձնվեն Աշտարակ քաղաքի 2 վերակառուցված մանկապարտեզները. աշխատանքներին հետևել է Արագածոտնի մարզպետը։
Աշտարակի թիվ 1 «Մանուշակ» և թիվ 5 «Արաքս Մուրադյան» մանկապարտեզները նորոգվում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։
Մանկապարտեզների արդիականացման աշխատանքները մշտադիտարկվում են մարզպետի աշխատակազմի և Աշտարակի համայնքապետարանի կողմից։
Այսօր հերթական այցով շինհրապարակներում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, փոխհամայնքապետ Շանթ Վահանյանը։
Թիվ 1 մանկապարտեզի վերակառուցման համար Կառավարությունը հատկացրել է 218 մլն 880 հազար և հավելյալ 105 մլն դրամ` բակի բարեկարգման համար։
Թիվ 2 մանկապարտեզի համար պետբյուջեից հատկացումը 71 մլն 880 հազար դրամ է և հավելյալ` 41 մլն բակի բարեկարգման համար։
Շրջայցի ընթացքում մարզպետն ընդգծել է մանկապարտեզների հնարավորինս արագ վերաբացման կարևորությունը և տվել աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու և բարձր որակով կատարելու հանձնարարական։