Մաստարա բնակավայրում կառուցվում է բժշկական նոր ամբուլատորիա. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Մաստարա բնակավայրում կառուցվում է բժշկական նոր ամբուլատորիա. Թալինի համայնքապետարան

Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հերթական աշխատանքային այցով Մաստարա բնակավայրում էր։ Ոլորտային պատասխանատուների և համայնքապետարանի Սոցիալական հարցերի և առողջապահության բաժնի ղեկավարի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը այցելեց Մաստարայի նոր կառուցվող բժշկական ամբուլատորիա:

Տավրոս Սափեյանը տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ քննարկեց կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև առկա հարցերը։

Թալինի համայնքապետարան