Թալինի ուսուցիչների համար Ուսուցչի օրվան նվիրված թատերական երեկո էր կազմակերպվել. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Թալինի ուսուցիչների համար Ուսուցչի օրվան նվիրված թատերական երեկո էր կազմակերպվել. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանը Ուսուցչի օրվա առթիվ հաճելի ու հիշարժան երեկո էր կազմակերպել Թալին համայնքի բոլոր դպրոցների ուսուցիչների համար։

Օրվա շրջանակում ուսուցիչներն այցելել են Աշտարակի դրամատիկական թատրոն, որտեղ դիտել են Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակի համանուն ներկայացումը։

Ուսուցիչների հետ միջոցառմանը մասնակցել են նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը։

Թալինի համայնքապետարան