Բացահայտիր Արագածոտնը-Սուրբ Քրիստափորի վանք

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Սուրբ Քրիստափորի վանք

Սուրբ Քրիստափորի վանքը հայկական առաքելական վանական համալիր է Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, նրանից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, պատմական Քաշենի բնակավայրի տարածքում:

​Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբարանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ՝ ավերակ), անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար:

​Սուրբ Աստվածածին եկեղեցին խաչաձև՝ եռախորան, արտաքուստ ուղղանկյուն խաչթևերով, կենտրոնագմբեթ փոքր շինություն է, որը հիմնովին նորոգվել է 1980 թվականին: Գմբեթատակ քառակուսուց անցումը ներսից գլանաձև (արտաքուստ ութնիստ) թմբուկի հիմքին իրականացված է առագաստներով: Միակ մուտքը արևմուտքից է, որը մշակված է 7-րդ դարին բնորոշ զույգ կիսասյուններով: Սրբատաշ սև տուֆից շարված պատերին կան կառուցող վարպետների նշանները:

​Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Դաշտադեմ

Կոորդինատներ՝ 40°19'22.9″N 43°51'33.6″E

​