Թալին համայնքում շարունակվում են դպրոցաշինական և ճանապարհաշինական աշխատանքները. Թալինի համայնքապետարան

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է համայնքի բնակավայրերում:
Առաջին կանգառը Ցամաքասար–Զարինջա ճանապարհն էր, որտեղ պետական ծրագրի շրջանակներում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ, հիմնանորոգվում է ճանապարհի 2200 մ երկարությամբ հատվածը: Տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքը, շինարարության որակն ու առկա հարցերը։
Այնուհետև համայնքի ղեկավարը եղել է Զարինջայում, որտեղ կառուցվում է նոր դպրոց՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Շինհրապարակում ներկայացվել է կատարված աշխատանքների ընթացքը, անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին և հետագա քայլերին։
Շրջայցի ընթացքում Տավրոս Սափեյանն այցելել է նաև Սուսերի մանկապարտեզ՝ դիտարկել ընթացիկ աշխատանքները և առկա կարիքները:
Համայնքի ղեկավարը պատասխանատուների հետ տեղում հստակեցրել է առաջիկա անելիքները՝ ընդգծելով աշխատանքների որակի, արդյունավետ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման կարևորությունը։