Բացահայտիր Արագածոտնը - Ծաղկաշենի Ոսկեկող Ավետարան

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Ծաղկաշենի Ոսկեկող Ավետարան

Արագածոտնի մարզի հնադարյան խորհրդավոր անկյուններում թաքնված է մի սրբություն, որի պատմությունը հյուսված է հավատքի, հրաշքների ու անմնացորդ նվիրումի թելերով:

Ծաղկաշենի Ոսկեկող Ավետարանի զորության մասին մի հետաքրքիր պատմություն կա: Ամռանը՝ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ գյուղում շոգերը սաստկանում էին, և անձրևի խիստ պակաս էր զգացվում, գյուղի աղջիկները վերցնում էին Ոսկեկող ավետարանն ու գյուղի բնակավայրի ու դաշտերի տարածքով ման էին տալիս: Գյուղացիներից ոմանք, որպես մատաղ՝ աքաղաղ էին զոհաբերում, ոմանք աղջիկների վրա ջուր են ցողում և այլն: Դրանից շատ կարճ ժամանակ անց կրկին անձրև էր գալիս: Տեղացիները պատմում են նաև ավետարանի բուժիչ և հրաշագործ զորությունների մասին, թե ինչպես է այն բուժել մի շարք մաշկային հիվանդություններ և բազմաթիվ անգամներ փորձություններից բարեհաջող դուրս բերել մարդկանց: Ավետարանը Ծաղկաշեն է բերվել 19-րդ դարի երկրորդ քառորդին՝ Արևմտյան Հայաստանի Դիադին բնակավայրից Ծաղկաշեն տեղափոխված Պապ Աբրամովի գերդաստանի կողմից:

Գաղթի ընթացքում գրքի տեղափոխումը մեծ դժվարություն էր ներկայացնում, քանի որ նմանատիպ գրքեր տեղափոխելու համար վերաբնակիչները հալածանքների էին ենթարկվում թուրք փաշաների և քուրդ բեկերի կողմից: Գերդաստանի կանայք, իրենց կրծքավանդակում թաքցնելով, գիրքը անցկացնում են Արաքսի այս ափը, որտեղ էլ Պապ Աբրամովի ընտանիքը Ծաղկաշենում գտնվող իրենց նոր տան մոտակայքում կառուցել է փոքրիկ սրբավայր և Սուրբ գրքի անունով կոչել Ոսկեկող ավետարան:

Տեղակայումը Արագածոտնի մարզ, գ. Ծաղկաշեն, Ոսկեկող ավետարան մատուռ

Կոորդինատներ (40.5056, 44.1264) 

Լուսանկարը `Հայաստանի մատուռների