Արագածոտնի մարզպետը մասնակցել է 500 մանկապարտեզների ծրագրի քննարկմանը. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր մասնակցել է ՏԿԵ նախարարի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը։
Մարզպետների հետ նախարար Դավիթ Խուդաթյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։
Մարզպետներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մարզերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախատեսվող քայլերը։
Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ հանձնարարականներ է տվել։