Թալինի 17 գերազանցիկ աշակերտները եռօրյա հանգստի են մեկնել Լոռի. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալին համայնքի գերազանցիկները կվայելեն սպասված հանգիստը։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի խոստման համաձայն՝ դեպի Վրաստան հանգստի ուղեգրերի վիճակահանության արդյունքում չընտրված 17 գերազանցիկ աշակերտները ևս կմեկնեն հանգստի։
Այսօր աշակերտները Թալինի համայնքապետարանի հովանավորությամբ մեկնեցին Լոռի՝ եռօրյա հանգստի՝ վայելելու իրենց սպասված հանգիստն ու հաճելի օրեր անցկացնելու։