Գառնահովիտում կառուցվում է 3.3 կմ երկարությամբ դպրոց տանող ճանապարհը. Թալինի համայնքապետարան

Գառնահովիտ բնակավայրում պետական ծրագրի շրջանակում կառուցվող 3363 մետր երկարությամբ դպրոց տանող ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը պատասխանատուների և վարչական ղեկավարի ուղեկցությամբ տեղում հետևել է աշխատանքների ընթացքին և ծանոթացել կատարվող աշխատանքներին։
Հաջորդ կանգառը Կարմրաշեն բնակավայրն էր, որտեղ դիտարկվել են ընթացիկ մաքրման աշխատանքները։