Բացահայտիր Արագածոտնը - Անտառուտի Սբ. Աստվածածին եկեղեցի

Անտառուտը Արագածոտնի հնագույն գյուղերից է:
Այստեղ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին ։
Պատմություն և ճարտարապետություն
Հիմնադրվել է դեռևս 5-րդ դարում, իսկ 12-13-րդ դարերում վերափոխվել և ստացել է ժամանակակից ծավալը:
19-րդ դարում ավերված պատերն ամրացվել են և ստացել փայտածածկ տանիք:
Կառույցը եռանավ սրահ է՝ սրբատաշ տուֆից, արտաքինից դուրս եկած ուղղանկյուն խորանով:
Մուտքը հարավային ճակատից է:
Պատմամշակութային արժեքներ
Եկեղեցու ամենահայտնի հուշարձանը 1200 թվականի հանրահայտ խաչքարն է, որը տեղադրված է որպես հարավային մուտքի ուղղաձիգ եզրաքար:
Այն կանգնեցվել է Հայոց և Վրաց ամիրսպասալար Զաքարեի հրամանով՝ Զաքարյանների կողմից Արագածոտնի ազատագրման ժամանակ:
Տեղում պահպանվել է նաև վաղքրիստոնեական քանդակազարդ խույակ:
Տեղակայումը
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Անտառուտ (Արագած լեռան հարավային լանջ, մարզկենտրոն Աշտարակից մոտ 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 1650 մ բարձրության վրա):
Լուսանկարը `Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն-ի