Ապարանում հուշ-ցերեկույթ կանցկացվի՝ նվիրված պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի կյանքին և գործունեությանը. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

2026 թվականի հոկտեմբերի 15-ին
Ժամը՝ 13:00
«ԱՊԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ- ում ( ք. Ապարան, Գարեգին Նժդեհի փող., 4 շենք), տեղի կունենա
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գևորգի Պետրոսյանի կյանքին և գիտամանկավարժական գործունեությանը նվիրված հուշ-ցերեկույթը։
Այս հանդիպումը նվիրված է անվանի գիտնականի հիշատակին, նրա անցած ուղուն, գիտական վաստակին և թողած ժառանգությանը։ Այն առիթ է՝ միասին վերհիշելու նրա կյանքի ու գործունեության նշանակալի դրվագները, արժևորելու գիտական և մանկավարժական վաստակը և հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։