Կաքավաձորում անցկացվել է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառում. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Կաքավաձորում անցկացվել է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառում. Թալինի համայնքապետարան

Երեկ Կաքավաձոր բնակավայրում տեղի ունեցավ «Վերածնունդ» խորագրով գեղեցիկ միջոցառում՝ նվիրված բնակավայրին, նրա ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը։

Միջոցառմանը մասնակցեց Թալին համայնքի ղեկավարի օգնական Անդրանիկ Պողոսյանը։ Ներկա էին նաև Կաքավաձորի վարչական ղեկավար Արգիշտ Մխիթարյանը, բնակավայրի բնակիչներն ու հյուրերը։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էին ավանդական ուտեստների ցուցադրություն և հյուրասիրություն, հնչեցին ելույթներ, իսկ երգն ու պարը, երաժշտական կատարումներն ու ջերմ մթնոլորտը օրը վերածեցին գեղեցիկ տոնակատարության։

«Վերածնունդը» ևս մեկ առիթ էր արժևորելու Կաքավաձորի ավանդույթները, համախմբվելու և նոր շունչ հաղորդելու բնակավայրի մշակութային կյանքին։

Թալինի համայնքապետարան