Բացահայտիր Արագածոտնը․ Հայոց այբուբենի հուշակոթող
Հայոց այբուբենի հուշակոթողը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ գյուղ մտնող ճանապարհին՝ ցածրիկ բլրի վրա: Հուշակոթողն ընդգրկված է Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, կանգնեցվել է 1962 թվականին:
Հուշակոթողը կանգնեցվել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ: Այն բաղկացած է բացված գրքի նմանվող երկու հուշասալերից, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է Հայոց այբուբենը: Հայոց այբուբենին նվիրված հուշարձան կա նաև Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին:
Հուշակոթողի ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Օշական գյուղ
Կոորդինատներ՝ 40°16′42.715″N 44°19′57.947″E