Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել․ «Հրապարակ»

· Արագածոտն

Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․

Օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։

Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։

Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։

Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։

Ի դեպ,Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։