Ապարանում հոկտեմբերի 14-ին կցուցադրվի եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմը. Ապարանի համայնքապետարան

· Ապարան

Ապարանում հոկտեմբերի 14-ին կցուցադրվի եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմը. Ապարանի համայնքապետարան

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:00-ԻՆ, Ապարան քաղաքի արվեստի դպրոցում կկայանա եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունը՝ «ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի

շրջանակում։

Մշակույթի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

աջակցությամբ, իրականացնում է «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում անցկացվում է Հայաստանի

Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին նվիրված մեկամսյա կինոծրագիր։

Հոկտեմբերի 14-ի ցուցադրությունը նվիրված է Հայաստանում բնակվող եզդիական համայնքին։ Ծրագրի

շրջանակում կցուցադրվի ռեժիսոր Կարոլին Ֆուրեստի «Զինակից քույրեր» ֆիլմը։

Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։

Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր

համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։

Ապարանի համայնքապետարան