Ռոման Սահրադյանը Թալինում սահմանել է նոր ռեկորդ՝ կատարելով 70 պտույտ. Թալինի համայնքապետարան
· Թալին

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված՝ Գինեսի համաշխարհային 10-րդ ռեկորդը սահմանված է․
Թալին համայնքում գրանցվել է ուշագրավ մարզական արդյունք։ «Հայ-Էմ» հիմնադրամի Դյուցազնատուն մարզական կենտրոնի տնօրեն, մարզիչ և Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը գերազանցել է մայիսին սահմանած իր նախորդ՝ «Մեծ պտույտ ետ» վարժության 25 պտույտի ցուցանիշը՝ սահմանելով նոր ռեկորդային արդյունք։
Բարերար, սպորտի վարպետ Էմին Եղիազարյանի աջակցությամբ մարզիկը երկու՝ 5 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարների միջև տեղադրված պտտաձողի վրա անընդմեջ կատարել է 70 պտույտ՝ ցուցադրելով բացառիկ մարզական կարողություններ։
Ռեկորդի չափման տեսանյութերն ուղարկվել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակ՝ պաշտոնական հաստատման նպատակով։
2021 թվականից մինչ օրս «Հայ-Էմ» Դյուցազնատան մարզիկների կողմից գրանցվել է Գինեսի համաշխարհային 33 տարատեսակ ռեկորդ։
Շնորհավորում ենք Ռոման Սահրադյանին այս տպավորիչ արդյունքի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր նվաճումներ և հաջողություններ։