Բացահայտիր Արագածոտնը-Թաթուլ Կրպեյանի անվան տուն-թանգարան

Թաթուլ Կրպեյանի անվան տուն-թանգարանը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թաթուլ բնակավայրում:
Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արեգ գյուղում: 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել և մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եեղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվել է 1991թ. ապրիլի 30-ին: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 1996թ. սեպտեմբերի 20-ին: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով: Տուն-թանգարանում այցելուները կարող են տեսնել Թաթուլի մահճակալը, սիրելի աթոռը, սենյակի գորգերը և պահարանը: Առանձնացված ցուցափեղկերում ներկայացված են հերոսի ծոցագրպանում մշտապես տեղ ունեցող ասեղը և մագնիսը, թղթապանակը, տետրերը: Աչքի է զարնում հայերեն-թուրքերեն բառարանը, որի միջոցով Թաթուլ Կրպեյանը ռազմի դաշտում յուրացրել է թշնամու լեզուն: Տետրի մի համեստ թերթի վրա էլ Գետաշենի հարձակման ու պաշտպանության գծագիրն է, Մարաթուկի անդամների հագուստների գծագիրը՝ արված Թաթուլ Կրպեյանի կողմից, ինչպես նաև դպրոցական տարիներից մնացած ծածկաթերթիկները։Պատերին էլ փակցված են ինչպես ընտանեկան, այնպես էլ անհատական լուսանկարներ, որոնցից ամենաազդեցիկը հոր և դստեր՝ Թաթուլ և Ասպրամ Կրպեյանների առաջին ու միակ լուսանկարն է:
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, գ. Թաթուլ
Կոորդինատները՝ 40.3891, 43.8141