Թալինի համայնքապետարանում քննարկվել են գենդերային հավասարության ծրագրերը. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինի համայնքապետարանում քննարկվել են գենդերային հավասարության ծրագրերը. Թալինի համայնքապետարան

ԳՄՀԸ (GIZ) Հայաստանի IMD ծրագրի շրջանակում Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ գենդերային հավասարության հարցերով խորհրդատու Նատալյա Հարությունյանի հետ։

Հանդիպմանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Թալին համայնքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման առանցքում էին համայնքի զարգացման առաջնահերթությունները, իրականացվող տեղական ծրագրերում և տարեկան աշխատանքային պլաններում գենդերային հավասարության մոտեցումների ներառումը, ինչպես նաև գենդերազգայուն բյուջետավորման գործնական կիրառումը։ Բովանդակալից և արդյունավետ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր խմբերի կարիքների գնահատմանը, սեռով տարանջատված տվյալների հավաքագրմանը և համայնքային ծրագրերի ազդեցությունն առավել հասցեական դարձնելու հնարավորություններին։ Մասնակիցները ներկայացրին ոլորտային դիտարկումներ, առկա փորձն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։