Բացահայտիր Արագածոտնը-Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը
Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 13-ին, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։
Հայ արձակագիր, լրագրող, ՀՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., հետմահու՝ «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար)։ ՀՍՍՀ գրողների միության անդամ 1969 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։ Գրական անուն է դարձրել իր տոհմական՝ Գալշոյան ազգանունը: Նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը: Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը: Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ:
Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը, բացվել է 2004 թվականին։ Հայ արձակագիր Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը գտնվում է գրողի ծննդավայր Կաթնաղբյուր գյուղում։ Թանգարանում ներկայացված են գրողի անձնական իրերը և ստեղծագործական կյանքի մանրամասները։
Տեղակայումը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Կաթնաղբյուր գյուղ
Կոորդինատներ՝ 40.3855, 43.8722