Գեղաձորի ԳԱԿԽ հանքավայրի շահագործման վերաբերյալ հոկտեմբերի 30-ին կանցկացվի հանրային լսում. Ծաղկահովիտի համայնքապետարան

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱԿԽ ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Գեղաձորի գլաքարաավազակոպճային խառնուրդի (ԳԱԿԽ) հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Ծազկահովիտի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ [email protected]) հեռ. 011 220 218: