Աշտարակում աղջիկների միջազգային օրը նշվել է ոգեշնչող հանդիպմամբ՝ հաջողակ կանանց մասնակցությամբ. Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
· Աշտարակ

Աղջիկ երեխաների օրը` աղջիկներին ոգեշնչող ուղերձներով։
Աղջիկ երեխաների միջազգային օրը Աշտարակում նշանավորվեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Հայաստանում կանաց հիմնադրամի համագործակցությամբ Սասունիկի միջնակարց դպրոցում տեղի ունեցած միջոցառմամբ, որի հատուկ հյուրերը աղջիկ սովորողներն էին։

Հանդիպման նպատակն էր միջին և բարձր դասարանների աշակերտուհիներին մոտիվացնելն ու նրանց խրախուսելը` սեփական հաջողության պատմությունը կերտելու ճանապարհին։
Բանախոսները Աշտարակ համայնքից 3 հաջողակ կանայք էին` մարզպետի խորհրդական Մերի Դատումյանը, սոցիոլոգ, Մոտիվ մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Հերմինե Կարապետյանը և քանդակագործ Մայա Ավագյանը, որոնք ներկայացրին իրենց անցած ճանապարհը, մասնագիտական փորձն ու ձեռքբերումները՝ խոսելով նաև հաղթահարած դժվարությունների մասին։
Հանդիպումը հագեցած էր հարցուպատասխանով, մտքերի փոխանակմամբ։
Բանախոսներն աղջիկներին խորհուրդներ հղելիս ընգծեցին կրթության, ընթերցանության, սեփական երազանքներին հավատալու և ինքնազարգացման կարևորությունը։ Նրանք հորդորեցին լինել համարձակ, հավատալ սեփական ուժերին և օգտվել ներկայում առկա լայն հնարավորություններից՝ նպատակներն իրագործելու և բարեկեցիկ ապագա կերտելու համար։