Բացահայտիր Արագածոտնը- Աշտարակի ջրաղաց

· Աշտարակ

Բացահայտիր Արագածոտնը- Աշտարակի ջրաղաց

Աշտարակի ջրաղացը գտնվում է Աշտարակի ձորում՝ Քասախի կիրճում համանուն գետի ափին, անմիջապես Հին կամրջի հարևանությամբ:

Ջրաղացը հրաշալի և ամբողջությամբ պահպանված է, Աշտարակի գլխավոր տեսարժան վայրերից է, ներառված է ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում:

​Այն կառուցվել է 17-րդ դարում: Այն ծառայել է ոչ միայն Աշտարակին, այլև հարակից շատ բնակավայրերին և եղել է ամենամեծերից մեկը տարածաշրջանում: Ջրաղացը սնուցվել է Մայր առվի ջրերով:

​Ջրաղացում գործել է վեց աղաց, իսկ անմիջապես կից թոնրատանը հաց է թխվել: Ջրաղացի թոնրատունն ունի հազարաշեն ծածկ, որը նորոգվել է 20-րդ դարում:

Տեղակայումը

​Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ, Հին կամրջի հարևանություն,

Կոորդինատներ

40.2978, 44.3565

Լուսանկարը` `mihrvoyage. am-ի