«Խաղաղություն» մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարի չեմպիոն դարձավ Թալինի թիմը. Թալինի համայնքապետարան

· Թալին

«Խաղաղություն» մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարի չեմպիոն դարձավ Թալինի թիմը. Թալինի համայնքապետարան

«Խաղաղություն» մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարն ավարտվեց.

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կայացան «Խաղաղություն» մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարի վճռորոշ եզրափակիչ հանդիպումներն ու փակման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ և

համայնքի բնակիչներ, ովքեր եկել էին աջակցելու թիմերին և կիսելու մարզական տոնը։

Եզրափակիչ հանդիպումների արդյունքները․

3-րդ տեղի համար պայքարում

• Մաստարա 4 – 5 Ներքին Բազմաբերդ

Լարված պայքարում հաղթանակ տանելով՝ Ներքին Բազմաբերդի թիմը նվաճեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։

Եզրափակիչ

• Թալին 2 – 2 Արագածավան

6 մետրանոց հարվածաշարում Թալինի թիմը տոնեց տպավորիչ հաղթանակ և դարձավ «Խաղաղություն» մրցաշարի չեմպիոն: 2-րդ հորիզոնական՝ Արագածավանի թիմ:

Խաղերից անմիջապես հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության և փակման պաշտոնական արարողությունը։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու համայնքապետարանի ներկայացուցիչները պարգևատրեցին հաղթող թիմերին, մրցանակակիրներին և լավագույն մասնակիցներին։

Հարկ է նշել, որ Թալին համայնքում նմանատիպ մարզական մրցաշարերն ու միջոցառումները կրում են ամենամյա բնույթ։ Դրանք մեծապես նպաստում են համայնքում սպորտի ու ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը, ինչպես նաև բնակավայրերի միջև կապերի, ընկերական մթնոլորտի ու համախմբվածության ամրապնդմանը։

Թալինի համայնքապետարան