Թալին–Բուրգ-լե-Վալանս․ ամրապնդվում են քույր քաղաքների կապերը. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալին–Բուրգ-լե-Վալանս․ նոր հեռանկարներ քույր քաղաքների համագործակցության զարգացման ճանապարհին
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն առցանց հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեի և քաղաքապետի տեղակալ Գրիգոր Ռոբերտ Թաֆանկեճյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը, Թալինի երաժշտական դպրոցի տնօրեն Շուշանիկ Շատոյանը և Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի ղեկավար Մանիկ Հարությունյանը։
Տեսազրույցի ընթացքում քննարկվել են Թալին և Բուրգ-լե-Վալանս քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու առաջիկա անելիքները։
Անդրադարձ է կատարվել նաև Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև կրթամշակութային ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին։
Կողմերը կարևորել են երկու քաղաքների միջև ձևավորված կապերի ամրապնդումն ու համագործակցության շարունակական զարգացումը՝ նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի միջոցով։