Ապարանում առաջիկայում կբացվի նորակառույց բազմաֆունկցիոնալ այգին. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Ապարան

Ապարանում առաջիկայում կբացվի նորակառույց բազմաֆունկցիոնալ այգին. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Նոր ու ժամանակակից լուծումներ, քաղաքային արդիականացվող միջավայր․ օրերս Ապարանում կգործարկվի նորակառույց բազմաֆունկցիոնալ այգին։

Ապարան կատարած այցի շրջանակներում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համայնքապետ Կարեն Եղիազարյանի ուղեկցությամբ շրջել են Ապարան քաղաքի կենտրոնում նոր կառուցված բազմաֆունկցիոնալ

այգու տարածքով, որի պաշտոնական բացումը նախատեսվում է օրեր անց։

Նշենք, որ շուրջ 1 հա տարածք ընդգրկող ժամանկակից այգին կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ Կառավարություն-համայնք համագործակցությամբ, ներդրված ֆինանսական միջոցները կազմում են ավելի քան 300 մլն դրամ։

Մարզպետի խոսքով՝ այն աննախադեպ ենթակառուցվածք է Ապարանում, որը քաղաքային միջավայրը դարձնում է առավել արդիական, հարմարավետ և անշուշտ, մեծ ու սպասված նվեր է Ապարանի բնակիչների համար և լավագույնս ծառայելու է նրանց ժամանցի կազմակերպմանը։

ԿԳՄՍ նախարարն էլ ընդգծել է, որ հենց նմանօրինակ ծրագրերի իրականացումն է վկայում համայնքների, քաղաքների ակնառու և թռիչքաձև զարգացման մասին։

Բազմաֆունկցիոնալ այգին ներառում է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր, ամֆիթատրոն, ճեմուղի, կանաչապատ տարածք, ընտանի կենդանիների համար նախատեսված հատված, ավտոկայանատեղի։

Հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունենալու է ներառական մարզասարքեր։

Ըստ Ապարանի համայնքապետարանի՝ այգում կան նոր սերնդի խաղասարքեր, որոնք իրենց տեսակով միակն են Հայաստանում։

Նորակառույց այգին առաջիկայում դառնալու է նաև մշակութային միջոցառումների անցկացման վայր։

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ