Արագածոտնի մարզում մանկապարտեզների կառուցման և վերակառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն տարեվերջին. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Արագածոտն

Արագածոտնի մարզում մանկապարտեզների կառուցման և վերակառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն տարեվերջին. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Մանկապարտեզների կառուցման ու վերակառուցման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են, կավարտվեն տարեվերջին. իրականացվեց հերթական մշտադիտարկումը։

Արագածոտնի մարզպետի տեղակալներ Միլադա Հովհաննիսյանը և Արմեն Գրիգորյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի հետ մշտադիտարկման այցով մարզում կառուցվող ու վերակառուցվող մի քանի մանկապարտեզների շինհրապարակներում էին։

Քննության առնվեցին հետևյալ մանկապարտեզների շինաշխատանքների ընթացքը և արդյունքը․

Աշտարակ համայնքի «Թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ»,

«Թիվ 1 Մանուշակ մանկապարտեզ»,

Կարբիի թիվ 12 «Երեքնուկ» մանկապարտեզ,

Արագածի «Լիա-Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ»։

Շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության շրջանակում ոլորտը համակարգող պաշտոնատար անձինք կարևորեցին աշխատանքների պատշաճ որակի ապահովումն ու սահմանված ժամկետներում ավարտը։

Հավելենք, որ մանկապարտեզները կառուցվում կամ վերակռուցվում են ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Մանկապարտեզների բացումը` շուտով։

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ