Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Փայլակ Բաբկենյան

· Արագածոտն

Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Փայլակ Բաբկենյան

Ծնվել է 1970 թ-ի հոկտեմբերի 4-ին Օշականում։

1977-1987 թվականներին սովորել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Համալսարանում ցուցաբերած բարձր առաջադիմության համար ստացել է Լենինյան կենսաթոշակ։ Համալսարանում ստացել էր կապիտանի կոչում։ Ավարտելուց անմիջապես հետո դասավանդել է հայրենի գյուղում, որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1993 թվականի հոկտեմբերին կամավոր անդամակցել է «Հատուկ գնդին» և իր մասնակցությունն է բերել արցախյան ազատամարտին։ 1994 թվականի մարտի 26-ին զոհվել է Օմարի լեռնանցքում, մարտական գործողությունների ժամանակ։ Թաղված է Օշականի գերեզմանատանը։ Բարكեւյանի անունով է կոչվում Օշականի հիմնական դպրոցը։