Ագարակցի անմահ հերոս Գոռ Կարապետյանը կդառնար 25 տարեկան

· Արագածոտն

Ագարակցի անմահ հերոս Գոռ Կարապետյանը կդառնար 25 տարեկան

Հոկտեմբերի 17-ին ագարակցի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, անմահ հերոս Գոռ Կարենի Կարապետյանի ծննդյան օրն էր։

Գոռը կդառնար 25 տարեկան…

Ցավոք, Գոռն այսօր մեզ հետ չէ։ Նա իր երիտասարդ կյանքը չխնայեց՝ պայքարելով հայրենի հողի ու ջրի, իր հարազատ Ագարակի խաղաղ ու լուսավոր օրվա համար։

Նա հեռացավ՝ իր հետևից թողնելով անմար հիշատակ, հերոսի անուն ու հպարտություն։ Նրա նման տղաները չեն հեռանում մեր սրտերից, որովհետև նրանց սխրանքն ու նվիրումը հավերժ են։