Աշտարակ համայնքը COP17-ի Կանաչ գոտում կներկայացնի կայուն գյուղատնտեսության և կենսաբազմազանության կարևորությունը
· Աշտարակ

Աշտարակ համայնքը՝ COP17-ում․ էկոհամակարգերի բազմազանությունից մինչև համայնքի կայուն զարգացում
Հոկտեմբերի 19-ից 22-ը COP17-ի Կանաչ գոտում Աշտարակ համայնքի տաղավարն այցելուներին կհրավիրի բացահայտելու բնության, մարդու, գյուղատնտեսության և համայնքի զարգացման կապը։
Կայուն գյուղատնտեսությունը նպաստում է մարդկանց բարեկեցությանն ու համայնքի զարգացմանը՝ պահպանելով հողի բերրիությունը, ջրային պաշարներն ու կենսաբազմազանությունը։ Այս մոտեցումն արտացոլում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի Թիրախ 10-ի ուղերձը։
Այս կապը կբացահայտենք համերի, գործնական փորձի և խաղի միջոցով։ Տաղավարում ձեզ սպասվում են՝
Սուջուխի և սարի թեյի օր՝ սուջուխի պատրաստման վարպետաց դասով ու սարի թեյի հյուրասիրությամբ։
Գինու և պանրի օր՝ ծանոթանալու տեղական արտադրանքին և դրա պատրաստման ավանդույթներին։
Տնկիների տնկման և սերմերի ցանման վարպետաց դաս՝ բույսերի աճեցման ու խնամքի գործնական փորձով։
Կենսաբազմազանության մասին ինտերակտիվ խաղ՝ բացահայտելու բնության բազմազանության դերը մեր առօրյայում։
Սիրով սպասում ենք ձեզ Աշտարակ համայնքի տաղավարում։
COP17, Կանաչ գոտի (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր)