ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

· Արագածոտն

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող և «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը։