​«Կանաչ և կայուն զարգացում». Թալինում անցկացվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ դպրոցականների մասնակցությամբ. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

​«Կանաչ և կայուն զարգացում». Թալինում անցկացվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ դպրոցականների մասնակցությամբ. Թալինի համայնքապետարան

Հոկտեմբերի 18-ին Թալինի համայնքային մշակույթի կենտրոնում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվեց «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Թալինի, Ապարանի, Ակունքի, Արթիկի և Փարաքարի համայնքների դպրոցականների մասնակցությամբ։

Միջոցառումն իրականացվեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում, իսկ Թալինում կազմակերպչական և համակարգման աշխատանքներն իրականացվեցին Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից՝ ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

Խաղի 6 փուլերի ընթացքում մասնակից թիմերը պատասխանեցին կանաչ և կայուն զարգացման, էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի ոլորտներին վերաբերող հարցերի։

Ինտելեկտուալ խաղի հաղթողներն են՝

1-ին տեղ — Ակունքի միջնակարգ դպրոցի թիվ 1 թիմը

2-րդ տեղ — Թալին համայնքի Արագածավանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների համատեղ «Ծիր Կանաչ» թիմը

3-րդ տեղ — Արթիկ համայնքի «Էկովեկտոր» թիմը

Հաղթող թիմերը պարգևատրվեցին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից նախատեսված մրցանակներով և հավաստագրերով։

Միջոցառման նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը էներգետիկ և բնապահպանական արդիական խնդիրների վերաբերյալ, խթանել թիմային աշխատանքը և կայուն ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։

Թալինի համայնքապետարան