Բացահայտիր Արագածոտնը- Աշտարակի պատմական հանրային բաղնիքը

· Աշտարակ

Բացահայտիր Արագածոտնը- Աշտարակի պատմական հանրային բաղնիքը

Աշտարակի ձորից դեպի Կարմրավոր եկեղեցի բարձրացող ճանապարհի աջ կողմում՝ ապառաժի տակ, հենց ճանապարհի եզրին է գտնվում 20-րդ դարի սկզբին կառուցված հետաքրքիր ու պատմական մի շինություն՝ Աշտարակի հանրային բաղնիքը:

​19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հանրային բաղնիքներ գործում էին Երևանում և Գյումրիում, սակայն Աշտարակում նման հաստատություն չկար:

Աշտարակեցի Զաքոյենց Արշակը որոշում է նմանատիպ բաղնիք կառուցել նաև Աշտարակում, որը կարճ ժամանակում դառնում է աշտարակցիների ամենասիրելի ու հաճախելի վայրերից մեկը:

​Նարնջագույն սրբատաշ տուֆից կառուցված բաղնիքն ունի գմբեթավոր ծածկ, ընդհանուր սրահ և առանձնասենյակներ: Շինությունը ջեռուցվել է կողային բաց օջախի միջոցով, իսկ այն տաքացնելու համար փայտ են վառել: Այսօր պատմական շինությունը ենթարկվում է ռեստավրացիայի:

​Տեղակայում՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ

Կոորդինատներ՝ 40.29959, 44.36495

Լուսանկարը `Mihrvoyage. am- ի