Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում

· Արագածոտն

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: