Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը

· Արագածոտն

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը

Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։

ՎեոլիաԹիմն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։ Ըստ տեխնիկական հնարավորության` ընկերությունը տարածքների ջրամատակարարումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով:

«Վեոլիա Ջուր»- ը հայտնում է նաեւ, որ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնի։