«Ապարան-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներն արդեն սկսվել են

· Արագածոտն

«Ապարան-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներն արդեն սկսվել են

Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ տրամագծով մայրուղային ջրատարը, ինչի հետևանքով վայրկյանում 90 լիտր ջուր է կորչում։

«Վեոլիա Ջուր»-ից հայտնում են, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։

Ընկերությունն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։ Ըստ տեխնիկական հնարավորության՝ ջրամատակարարումը կիրականացվի այլընտրանքային ճանապարհով։

Աշխատանքների ընթացքի մասին ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի։